Իրանահայերն իրենց հայրենակիցների հետ միասին պայքարում են կորոնավիրուսի դեմ
Իրանի իսլամական խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանն ասել է. «Իրանահայ համայնքն իր հայրենակից եղբայրների ու քույրերի հետ միասին, պայքարում է կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ, և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել վարակի տարածումը կանխելու համար»։
ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ժորժիկ Աբրահամյանը հավելել է․ «Սպահանում այս օրերին նախատեսված էր երկու միջոցառում, որոնք չեղյալ են հայտարարվել։ Եկեղեցիների ծրագրերը նվազագույնի են հասցվել։ Ամեն ինչ արվում է կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի կարգադրությունների համաձայն»։
«Քրիստոնյաների հանրային վայրերի մաքրության համար դիմել ենք համապատասխան մարմիններին,որպեսզի անհատական հիգենայի պահպանման համար նյութերից բացի ախտահանիչ հեղուկներ տրամադրվեն հայերին». ասել է պատգամավորը։