Շամխանի․«Իրանը ցանկանում է, որ Իրաքում հզոր կառավարություն ձևավորվի»
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է․-«Իրանի ցանկությունն Իրաքի ժողովրդի քվեների վրա հիմնված հզոր ու արդյունավետ կառավարության ձևավորումն է»։
Կիրակի օրը Բաղդադում Իրաքի անվտանգության ծառայության ղեկավար Մուստաֆա Ալ-Քազեմիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այդ երկրի վերջին ամիսների իրադարձություններին, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նշել է․ «Հաշվի առնելով Իրաքի քաղաքական պայմանները, չափազանց բարդ ու կարևոր է նոր պայմանները տնօրինելու անվտանգության ու հետախուզական կառույցների դերկատարությունը»։
Հանդիպման ժամանակ, Իրաքի անվտանգության ծառայության ղեկավար Մուստաֆա Ալ-Քազեմին ասել է․ «Ահաբեկչության դեմ պայքարում և Իրանի ներսում ու նույնիսկ երկրի սահմաններում անվտանգություն հաստատելու Իրանի արձանագրած հաջողությունը հանդիսանում է Իսլամական հանրապետության անվտանգության մոդելի եզակի գործունեության հիմնական պատճառը»։