Իրանցիների մասին ամերիկացիների սրտացավ հայտարարությունները կեղծ են
(last modified Tue, 10 Mar 2020 05:40:29 GMT )
Մարտ 10, 2020 09:10 Asia/Tehran
  • Իրանցիների մասին ամերիկացիների սրտացավ հայտարարությունները կեղծ են

Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններում իրանի ներկայացուցիչն անդրադառնալով Թեհրանի նկատմամբ ներկա իրավիճակում ԱՄՆ-ի կողմից սահմանված հակամարդկային պատժամիջոցների ուժեղացմանը, նշել է, որ իրանցիների մասին ամերիկացիների սրտացավ հայտարարությունները կեղծ են:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի 43-րդ նիստում ունեցած ելույթում, Էսմայիլ Բաղայի Համանեն,  դատապարտելով որոշ երկրների երկակի ու քաղաքականացված վերաբերմունքն  Իրանում մարդու իրավունքների վեաբերյալ, նշել է, որ մարդու իրավունքները որպես այլ երկրների դեմ ճնշման գործիք կիրառելը Մարդու իրավունքների կոմիտերի սկզբունքների խախտում է: Նա հակաիրանական բանաձևը կազմողներին կոչ է արել վերջ տալ նման մոտեցմանը:

Համաեն նշել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի սպանությունը մարդու իրավունքների կոպիտ ոնտահարում էր և Սուլեյմանին մարդու իրավունքների և արժանապատվության մեծագույն  պաշտպաններից էր: Համանեն հավելել է, որ գեներալ Սուլեյմանիի ջանքերի ու պայքարի շնորհիվ, միլիոնավոր մարդկանց կյանքեր փրկվեցին ԻԼԻՊ-ի ահաբեկչության ճիրաններից: