Մուսավի.«Բրիտանիան այն դիրքում չէ, որ Իրանի համար քաղաքականություն ճշտի»
https://parstoday.ir/hy/news/iran-i118105-Մուսավի._Բրիտանիան_այն_դիրքում_չէ_որ_Իրանի_համար_քաղաքականություն_ճշտի
Շեշտելով, որ Բրիտանիայի ԱԳ նախարարն իրավասու չէ Իրանի համար քաղաքականություն ճշտել, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Աշխարհի տարբեր տարածաշրջաններում երրորդ երկրների միջամտությունը լարվածություն է առաջացնում»:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Մարտ 11, 2020 14:02 Asia/Tehran
  • Մուսավի.«Բրիտանիան այն դիրքում չէ, որ Իրանի համար քաղաքականություն ճշտի»

Շեշտելով, որ Բրիտանիայի ԱԳ նախարարն իրավասու չէ Իրանի համար քաղաքականություն ճշտել, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Աշխարհի տարբեր տարածաշրջաններում երրորդ երկրների միջամտությունը լարվածություն է առաջացնում»:

Վերջերս, անտեսելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ապակայունացման հարցում ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ավերիչ դերակատարությունը, Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիք Ռաբն Իրանին մեղադրել էր ապակայունացնող քայլեր ձեռնարկելու մեջ: Նա հայտարարել էր.«Լոնդոնը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել»:

Չորեքշաբթի օրը, նշելով որ Դոմինիք Ռաբի արտահայտությունները ոչ կառուցողական են եղել, Սեյեդ Աբբաս Մուսավին հստակեցրել է.«Թեհրանը մշտապես մերժել է կրկնվող ու անհիմն հայտարաությունները»:

Մուսավին հավելել է.«ԻԻՀ-ն  իր քաղաքական, անվտանգության, բարոյական ու կրոնական արժեքների համաձայն,  երբեք միջուկային զենքի չի ձգտել և բազմիցս հայտարարել է այս մասին»: