Ղարիբաբադի. Միջազգային հանրությունը պետք է վերականգնի ՀԳՀԾ-ի հավասարակշռությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i118115-Ղարիբաբադի._Միջազգային_հանրությունը_պետք_է_վերականգնի_ՀԳՀԾ_ի_հավասարակշռությունը
Վիեննայում Իրանի դեսպանն ու միջազգային կազմակերպություններում մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ ՀԳՀԾ-ում մնացած կողմերը պետք է վերականգնեն համաձայնագրի հավասարակշռությունը, ձեռնարկելով գործնական քայլեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2020 04:41 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Միջազգային հանրությունը պետք է վերականգնի ՀԳՀԾ-ի հավասարակշռությունը

Վիեննայում Իրանի դեսպանն ու միջազգային կազմակերպություններում մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ ՀԳՀԾ-ում մնացած կողմերը պետք է վերականգնեն համաձայնագրի հավասարակշռությունը, ձեռնարկելով գործնական քայլեր:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում ունեցած ելույթում, Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ի անօրինական ու միակողմնաի պատժամիջոցնրի արդյունքում, Իրանն ունենում է տնետսական կորուստներ: Նա հավելել է. «Միջուկային գործարքում մնացած երկրները պետք է անցյալի նման փոխհատուցեն Իրանի կրած վնասները և ճանապարհ հարթեն գործարքի շարունակման համար:

Հերքելով ԱՄՆ-ի այն պնդումը, թե Իրանի նկատմամբ սննդի ու դեղորայքի ոլորտներում պատժամիջոցներ չեն սահմանվել, Ղարիբաբադին հավելել է. «ԱՄՆ-ն սահմանափակումներ է ստեղծել ֆինանսական փոխանակումների համար և սպառնում է այն դեղագործական ու բժշկական սարքավորումներ արտադրող ընկերություններին, որոնք համագործակցում են Իրանի հետ, այդպիսով խոչընդոտելով Իրանին դեղորայքի ու բժշկական սարքավորումների հասանելիությունը»: