Ղարիբաբադի. Միջազգային հանրությունը պետք է վերականգնի ՀԳՀԾ-ի հավասարակշռությունը
Վիեննայում Իրանի դեսպանն ու միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչը նշել է, որ ՀԳՀԾ-ում մնացած կողմերը պետք է վերականգնեն համաձայնագրի հավասարակշռությունը, ձեռնարկելով գործնական քայլեր:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում ունեցած ելույթում, Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ի անօրինական ու միակողմնաի պատժամիջոցնրի արդյունքում, Իրանն ունենում է տնետսական կորուստներ: Նա հավելել է. «Միջուկային գործարքում մնացած երկրները պետք է անցյալի նման փոխհատուցեն Իրանի կրած վնասները և ճանապարհ հարթեն գործարքի շարունակման համար:
Հերքելով ԱՄՆ-ի այն պնդումը, թե Իրանի նկատմամբ սննդի ու դեղորայքի ոլորտներում պատժամիջոցներ չեն սահմանվել, Ղարիբաբադին հավելել է. «ԱՄՆ-ն սահմանափակումներ է ստեղծել ֆինանսական փոխանակումների համար և սպառնում է այն դեղագործական ու բժշկական սարքավորումներ արտադրող ընկերություններին, որոնք համագործակցում են Իրանի հետ, այդպիսով խոչընդոտելով Իրանին դեղորայքի ու բժշկական սարքավորումների հասանելիությունը»: