Մուսավի. ԱՄՆ-ը չպետք է Իրաքում իր անօրինական ներկայության համար մեղադրի ուրիշներին
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը իրավունք չունի Իրաքում իր անօրինական ներկայության և իրաքցի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների սպանությունների դեմ իրաքցիների բողոքի մեղավոր ներկայացնել ուրիշներին:
Անդրադառնալով Իրաքում իրականացված վերջին հարձակումների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, Մուսավին ասել է. «Վտանգավոր ու անհիմն քայլերի փոխարեն, պետք է վերանայել ամերիկյան զուրուժի ներկայությունը տարածաշրջանում»:
Նա հավելել է. «ԱՄՆ նախագահը պետք է զերծ մնա իր անմիտ քայլերն արադարացնելու նպատակով ստի ու մեղադրանքների վիրուսի տարածումից»:
Ուրբաթ օրը, ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ամերիկյան զորուժը Իրաքում հարձակում է իրականացրել Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի հենակետերի վրա, որի հետրանքով զոհվել է 3 և վիրավորվել՝ 7 մարդ: