Թեհրանը բողոքել է Իրանի վերաբերյալ Թրամփի անհիմն հայտարարության դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i118243-Թեհրանը_բողոքել_է_Իրանի_վերաբերյալ_Թրամփի_անհիմն_հայտարարության_դեմ
Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ՝ Իրաքի Ալ Թաջի քաղաքում ամերիկյան ռազմաբազայի դեմ իրականացված հարձակման մեջ Իրանին մեղադրելու Թրամփի հայտարարությունից հետո:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 15, 2020 08:32 Asia/Tehran
  • Թեհրանը բողոքել է Իրանի վերաբերյալ Թրամփի անհիմն հայտարարության դեմ

Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ՝ Իրաքի Ալ Թաջի քաղաքում ամերիկյան ռազմաբազայի դեմ իրականացված հարձակման մեջ Իրանին մեղադրելու Թրամփի հայտարարությունից հետո:

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ  նախարարությունը դեսպանին է հանձնել Թեհրանի բողոքը՝ ԱՄՆ նախահգահի անհիմն հայտարարության կապակցությամբ: Նա նշել է. «Շվեյցարիայի դեսպանին փոխանցվել է, որ ԱՄՆ-ի նախագահը, ուրիշներին մեղադրելու փոխարեն,  պետք է ընդունի Իրաքում իր երկրի սխալ քաղաքականության պատասխանատվությունը, քանի որ այդ երկրում ապօրինի տեղակայված ամերիկացի զինծառայողները սպանել են բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների ու հասարակ քաղաքացիների, առթելով իրաքցների դժգոհությունը»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իրանը մեղավոր է Իրաքի Ալ Թաջի շրջանում կոալիցիոն ուժերի ռազմաբազայի վրա  տեղի ունեցած հարձակման մեջ:

Հարկ է նշել, որ դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել այդ հարձակման պատասխանատվությունը և ոմանք ենթադրում են, որ դա ԱՄՆ-ին հնարավորություն նկտա սպառնալ Ալ-Հաշդ Ալ-Շաաբի ուժերին և Դիմադրության հրամանատարներին: 

Հաշվի առնելով այս սցենարը, Իրանի արտոգրծնախարարությունը զգուշացրել է ԱՄՆ-ի անխոհեմ քայլերի հետևանքների կապակցությամբ և Թեհրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպանին փոխանցել է, որ Իրաքում Վաշինգտոնի սխալ քաղաքականությունները լարվածություն են առաջացրել, իսկ պաշտոնատարները, հատկապես նախագահը չեն կարող անհիմն հայտարարություններով խուսափել պատասխանատվությունից:

Ուրբաթ առավոտյան, ԱՄՆ-ը հարձակումէ իրականացրել Իրաքի չորս տարբեր շրջաններում տեղակայված Ալ-Հաշդ Ալ-Շաաբի ուժերի ռազմաբազաների դեմ, ինչի հետևանքով զոհվելու վիրավորվել են Իրաքի պաշտպանության նախարարության ու ոստիկանության տասնյակ ուժեր:

Իրաքում օրինական ու պաշտոնական զինված ուժ համարվող Հաշդ Ալ-Շաաբի դեմ ԱՄՆ-ի հարձակումներն այդ երկրի ազգային ինքնիշխանության բացահայտ խախտում և երկրների ներքին հարցերին միջամտություն է համարվում:

Հարկ է նշել, որ Հաշդ Ալ-Շաաբի ուժերը մեծ դեր են ունեցել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձախողման հարցում:

Իրաքում և տարածաշրջանում ԱՄՆ-ի կառավարության միջամտությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը ձգտում է տարաձայնություններ սերմանել տարածաշրջանի երկրների միջև: ԱՄՆ-ը 1991թվականից, այնուհետև 2003թ. Իրաք մուտք գործելուց ի վեր, միլիոնավոր իրաքցիների սպանության և այդ երկրի ավերվելու պատճառ է դարձել:

Իրաքում ամերիկացիների ներկայությունից հետո, այդ երկրում սկսել են գործել ահաբեկչական տարբեր խմբավորումներ:

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, 2016թ. նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ ԻԼԻՊ խմբավորումը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից:

Իրաքում ռազմական ոտնձգությունից հետո, Վաշինգտոնի կառավարությունը մտադիր էր ռազմական հենակետեր ստեղծել  Իրաքում, խախտելով այդ երկրի տարածքային ինքնիշխանությունը:

Իրաքի ազգային ինքնիշխանության խախտման և ԱՄՆ-ի միջամտության գագաթնակետը սակայն անցած հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մեձակայքում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն էր, որի հետևանքով նահատակվեցին ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին, Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսը և ութ ուրիշ զինվորականներ: Գեներալ Սուլեյմանին Իրաք էր այցելել այդ երկրի պաշտոնատարների հրավերով: Այս ահաբեկչական գործողությունցի հետո, Իրաքի խորհրդարանը մի նախագծով հայտարարեց, որ այդ երկրում ամերիկյան ուժերի ներկայությունն ապօրինի է և արտասահմանյան զորւոժը պետք է լքի այդ երկիրը:

Իսկ հիմա, Թրամփն Իրանին մեղադրելով, փորձում է հանրության ուշադրությունը շեղել բուն խնդրից, այն դեպքում երբ ԱՄՆ-ը համարվում է Իրաքի ու տարածաշրջանի անապահովության միակ մեղավորը: