Ռոհանի. Իրանի կառավարությունն ու ժողովուրդը միասին կհաղթեն կորոնավիրուսին
Նշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար համընդհանուր կարանտին հայտարարելու կարիք չկա, Իրանի նախագահը հավելել է. «Կառավարությունն ու ժողովուրդը համագործակցությամբ կհաղթահարեն այս ճգնաժամը»:
Կիրակի օրը կայացած կառավարության տնտեսական հանձաժողովի և գործարարների համատեղ նիստում ունեցած ելությում, Հասն Ռոհանին հայտարարել է. «Տնտեսական ակտիվությունը և այդ ոլորտում համագործակցությունը պետք է իրականացվեն առողջապահության վերաբերյալ արձանագրությունների հիման վրա և չպետք է թույլ չտալ, որպեսզի այս ոլորտում որևէ խոչընդոտ առաջանա»:
Նշելով, որ կառավարության բոլոր գործողությունները մշակվում են ամենաօրյա ռեժիմով, Ռոհանին հավելել է. «Ցանկացած սահմանափակման մասին որոշումը կկայացվի կրոնավիորուսի դեմ պայքարի ազգային շտաբի կողմից»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում հարևան երկրների հետ, նշելով. «Բանակցությունները վերաբերում են հիմնականում առևտրափոխադրումներին և սահմանների վրա առողջապայական բոլոր արձանագրությունների պահպանմանը»: