Գեներալ Հաթամի. Առաջատար տեխնոլոգիաների հասնելիությունը Իրանի ՊՆ գերակայություններից է
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը ապագա սպառնալիքների հիման վրա զարգացած և զարգացող տեխնոլոգիաների ձեռքբերումը համարել է Իսլամական հանրապետության պաշտպանության նախարարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, գեներալ Հաթամին հայտարարել է, որ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, Իրանի մեծ ժողովուրդը ցույց տվեց, որ միշտ հետևելու է նահատակների և Իսլամական հեղափոխության իդեալներին:
Գեներալ Հաթամին հավելել է, որ Միացյալ Նահանգները մտադրություն ունի առավելագույն ճնշում գործադրելով Իրանի ժողովրդի և տնտեսության վրա, ժողովրդին դուսր բերել համակարգի դեմ, սակայն ձախողել էջ:
Բարձր գնահատելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Իրանի բժշկական համակարգի և բուժաշխատողների ջանքերը, գեներալ Հաթամին հավելել է.«Թշնամիները նպատակ ունեն խոչընդոտել Իրանում արտադրության գործընթացը և նրանք ովքեր դեմ են թշնամիների ցանկությանը կարժանան Աստծո ճանապարհին պայքարի և անձնազոհության գնահատանքին»: