Ռոհանի. Բոլոր պետությունները ու ժողովուրդները պետք է համատեղ պայքարեն կորոնավիրուսի դեմ
Նշելով, որ կորոնավիրուսը վերածվել է համաշխարհային խնդրի, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Բոլոր երկրների կառավարություններն ու ժողովուրդները պետք է համատեղ պայքարեն այս վիրուսի դեմ»:
Երկուշաբթի օրը, Թունիսի նորընտիր նախագահ Ղեյս Սաիդի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին ասել է. «Մարդկանց կյանքի ու առողջության պահպանման համար, այսօր աշխարհի բոլոր երկրները պետք է միավորվեն ու համատեղ պայքարեն կորոնավիրուսի դեմ»:
Նշելով, որ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, ԱՄՆ-ը ավելի է խստացրել իր հակամարդկային պատժամիջոցները, Ռհանին հավելել է. «Դեղորայքի և հումանիտար օգնության առաքմանը խոչընդոտելը և Իրանի բանկային համակարգի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հակասում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրին»:
Թունիսի նախագահ Քայիս Սայիդը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտելով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցները, ասել է. «ՄԱԿ-ի գործողություններն այս պայմաններում պետք է բխեն ազգերի շահերից»: