Ջահանգիրին կարևորել է իրանի տարբեր շրջաններում ջրհեղեղից տուժածների վիճակին հետևելը
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը կարևորել է իրանի տարբեր շրջաններում ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելը:
Վերջին օրերի ընթացքում աննախադեպ տեղումների հետևանքով, Իրանի 19 նահանգներում հեղեղներ են առաջացել:
Երեքշաբթի օրը, Ֆարսի, Բուշեհրի և Քերմանի նահանգապետների հետ ունեցած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին պահանջել է մինչև իրավիճակի նորմալանալը փրկարարները պատրաստ վիճակում լինեն:
Ջահանգիրին պահանջել է անհրաժեշտ միջոցներ կիրառել հիմնաշենային կառույցներին ու ժողովրդի բնակարաններին վնասը նվազագույնի հասցնելու համար:
Իրանի Կարմիր Մահիկի հավաքականության տնօրեն՝ Մորթեզա Սալիմին հայտնել է, որ փրկարարները հեղեղից տուժած 19 նահանգներում աշխատանքներ են կատարում:
Նշելով, որ 100 փրկարարական խմբեր են գործուղվել հեղեղից տուժած շրջաններ, Սալիմին ասել է.«Փրկարարական ուժերը 61 գյուղերում ու քաղաքներում և 9 լեռնային գոտիներում գործունեություն են ծավալում»: