Գեներալ-մայոր Սալամի․ Իրանի ժողովրդին օգնելու ամերիկացիների հայտարարությունները կեղծ են
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար՝ գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է․ «Իրանի ժողովրդին օգնելու կապակցությամբ ամերիկացիների հայտարարությունները կեղծ են: Թեհրանը նրանց օգնության կարիքը չունի»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ախտահանման աշխատանքների և կենսաբանական պաշտպանության զորավարժությունների շրջանակում, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այսօր Թեհրանում լրագրողների հետ զրույցում նշել է․ «ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են մնալ Իրանի ժողովրդի թշնամին»։
Նշելով, որ ԱՄՆ նախագահն Իրանի ժողովրդին ահաբեկիչ է անվանել, և նրա դեմ խիստ պատժամիջոցներ է սահմանել, գեներալ Սալամին հստակեցրել է․ «ԱՄՆ-ի իշխանությունները փորձեցին կենսապահովման հետ կապված խնդիրներ ստեղծել Իրանի ժողովրդի համար, բայց դա նրանց չհաջողվեց»։
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է․ «Եթե ԱՄՆ-ի ժողովուրդն օգնության կարիք ունի, ապա Իրանը պատրաստ է օգնել նրան»։