ԻՀՊԿ հրամանատար. Տարածաշրջանում լարվածության սրումը կլինի ԱՄՆ-ի հետագա ներկայության հետևանքը
https://parstoday.ir/hy/news/iran-i118733-ԻՀՊԿ_հրամանատար._Տարածաշրջանում_լարվածության_սրումը_կլինի_ԱՄՆ_ի_հետագա_ներկայության_հետևանքը
ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի շարունակական ռազմական ներկայությունը այլ արդյունք չի ունենա, քան իրավիճակի սրումը և տարածաշրջանի ժողովուրդներին պատճառված վնասները:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մարտ 29, 2020 05:22 Asia/Tehran
  • ԻՀՊԿ հրամանատար. Տարածաշրջանում լարվածության սրումը կլինի ԱՄՆ-ի հետագա ներկայության հետևանքը

ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի շարունակական ռազմական ներկայությունը այլ արդյունք չի ունենա, քան իրավիճակի սրումը և տարածաշրջանի ժողովուրդներին պատճառված վնասները:

Շաբաթ օրը, Իրանի հեռուստատեսության լրագրողին տված հարցազրույցում, Հուսեյն Սալամին նշել է, որ ԱՄՆ-ը չունի այլ ճանապարհ, քան տարածաշրջանից դուրս գալը: Անդրադառնալով ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի և նրա զինակիցների սպանությունից հետո Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակին, Սալամին ասել է. «Այն ալ Ասադ ռազմաբազայի դեմ Իրանի հրթռիային հարձակումն ամերիկացիների դեմ պատասխան գործողությունների սկիզբն էր և այդ ընթացքը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի լքել տարածաշրջանը»:

Գեներալ Սալամին անդրադարձել է նաև այն լուրերին, թե ԱՄՆ-ը դերակատարություն է ունեցել կորոնավիրուսի տարածման հարցում: Նա ասել է. «Այս տեսությունն առաջ է քաշվել ԱՄՆ-ում, քանի որ այդ երկրի համար, իր անվտանգությունը կախված է այլ երկրներում տիրող անապահովությունից»:

Նա ասել է. «Ներկա դրությամբ,  հնարավոր չէ ԱՄՆ-ին մեղադրել կորոնավիրուսը տարածելու մեջ, սակայն միևնույն ժամանակ, չի բացառվում, որ դա իրականություն լինի»: