ԻՀՊԿ հրամանատար. Տարածաշրջանում լարվածության սրումը կլինի ԱՄՆ-ի հետագա ներկայության հետևանքը
ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի շարունակական ռազմական ներկայությունը այլ արդյունք չի ունենա, քան իրավիճակի սրումը և տարածաշրջանի ժողովուրդներին պատճառված վնասները:
Շաբաթ օրը, Իրանի հեռուստատեսության լրագրողին տված հարցազրույցում, Հուսեյն Սալամին նշել է, որ ԱՄՆ-ը չունի այլ ճանապարհ, քան տարածաշրջանից դուրս գալը: Անդրադառնալով ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի և նրա զինակիցների սպանությունից հետո Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակին, Սալամին ասել է. «Այն ալ Ասադ ռազմաբազայի դեմ Իրանի հրթռիային հարձակումն ամերիկացիների դեմ պատասխան գործողությունների սկիզբն էր և այդ ընթացքը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի լքել տարածաշրջանը»:
Գեներալ Սալամին անդրադարձել է նաև այն լուրերին, թե ԱՄՆ-ը դերակատարություն է ունեցել կորոնավիրուսի տարածման հարցում: Նա ասել է. «Այս տեսությունն առաջ է քաշվել ԱՄՆ-ում, քանի որ այդ երկրի համար, իր անվտանգությունը կախված է այլ երկրներում տիրող անապահովությունից»:
Նա ասել է. «Ներկա դրությամբ, հնարավոր չէ ԱՄՆ-ին մեղադրել կորոնավիրուսը տարածելու մեջ, սակայն միևնույն ժամանակ, չի բացառվում, որ դա իրականություն լինի»: