Իրանի առաջնորդի խորհրդական. ԱՄՆ-ի ուժի մայրամուտը սկսվել է
«Աշխարհում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական և ռազմական հզորության դարաշրջանն ավարտվել է», - ասել է Իրանի Գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդականը:
Չորեքշաբթի օրը, գեներալ Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին իր թվիթերյան էջում անդրադառնալով Իրաքում ԱՄՆ ահաբեկչական բանակի ապօրինի ներկայության շարունակմանը, գրել է. «ԱՄՆ կառավարությունը պետք է կողմնորոշվի, թե ինչպես է վերաբերվում միջազգային պայմանագրերի և օրենքների պահպանմանը»:
Նա հավելել է. «Հունվարին Իարքի կառավարությունն ընդունեց բանաձև, որով ամերիկյան ուժերից պահանջվում է լքել այդ երկրի տարածքը, հակառակ դեպքում, այդ ուժերի ներկայությունը կդիտարկվի որպես Իրաքի ինքնիշխանության խախտում»:
Գեներալ Սաֆավիի խոսքերով. «Եթե ԱՄՆ կառավարությունը չի ենթարկվում միջազգային օրենքներին և պայմանագրերին, ապա պետք է պատրաստ լինիԻրաքում ապօրինի ներկայության և այդ երկրի հողերը գրավելու հետևանքներին: Իրաքի ժողովրդի, կառավարության և բանակի օրինական ինքնապաշտպանությունն ամերիկացիների ոճրագործություններից, անխուսափելի է»: