Իրան. ԱՄՆ-ի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործության հստակ օրինակ են
ՄԱԿ-ում իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներն անմեղ մարդկանց զրկում են դեղորայքին, բժշկական սարքավորումներին և ծառայություններին հասանելիությունից և հանդիսանում են մարդկության դեմ ուղղված հանցագործության ակնհայտ օրինակ:
Իսմայիլ Բաղաեյ Համանեն, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմին ուղղված նամակում ասել է, որ ԱՄՆ կառավարությունը նպաստում է կորոնավիրուսի տարածմանը, գրել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցներն խոչընդոտում են Իրանի հետ բանկային գործարքների իրականացմանը, ներառյալ կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական համակարգի կողմից անհրաժեշտ ապրանքների գնմանը:
Համանեն հավելել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական և բանկային սահմանափակումների ուժեղացումը միջազգային հանցագործություն է:
Իրանցի դիվանագետը միջազգային հանրությանը հորդորել է լուրջ քայլեր ձեռնարկել՝ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ,ք անի որ դրանք աննախադեպ սպառնալիք են համաշխարհային հանրային առողջության համար: