Ռոհանին կարևորել է սոցիալական հեռավորության ծրագրի նկատմամբ վերահսկողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i119218-Ռոհանին_կարևորել_է_սոցիալական_հեռավորության_ծրագրի_նկատմամբ_վերահսկողությունը
ԻԻՀ նախագահն ընդգծել է Առողջապահության նախարարության կողմից երկրի ողջ տարածքում կիրառվող սոցիալական հեռավորության ծրագրի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2020 05:05 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորել է սոցիալական հեռավորության ծրագրի նկատմամբ վերահսկողությունը

ԻԻՀ նախագահն ընդգծել է Առողջապահության նախարարության կողմից երկրի ողջ տարածքում կիրառվող սոցիալական հեռավորության ծրագրի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը:

Ուրբաթ օրը, Իրանի առողջապահության նախարար Սեյեդ Նամաքիի հետ հեռախոսզրույցում, Հասան Ռոհանին հրահանգել է համագործակցելով կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի հետ, գնահատել այդ ուղղությամբ իրականացվող բոլոր քայլերի արդյունավետությունը և վերահսկողություն սահմանել սոցիալական հեռավորության ծրագրի նկատմամբ:

Սոցիալական հեռավորության ծրագիրը գործադրվելու է այսօրվանից, Իրանի ամբողջ տարածքում, բացառությամբ Թեհրան նահանգի:

Սոցիալական հեռավորության խելացի ծրագրի համաձայն, խոցելի գոտուց դուրս գտնվող անձինք այսօրվանից կարող են դուրս գալ աշխատանքի, իսկ նրանք որ գտնվում են խոցելի խմբում, ետք է շարունակեն մնալ տանը և պահպանել սոցիալական հեռավորությունը:  

Իրանում մինչ այս պահը կորոնավիրուսից մահացել է 4200 մարդ: