Ռոհանի. Պետք է կրճատել հում նավթի վաճառքի ծավալները
ԻԻՀ նախագահն ընդգծել է նավթամթերքի արտադրության ծավալների ավելացման և չմշակված նավթի վաճառքի ծավալները կրճատելու անհրաժեշտությունը:
Ուրբաթ օրը, Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով տնտեսության ոլորտում նավթային եկամուտներից անկախ ծրագրերի իրականացմանը, Հասան Ռոհանին ասել է. «Նավթամթերքրի արտադրության ծավալների ավելացումը և հում նավթի վաճառքի ծավալների կրճատումը կարող են նվազագույնի հասցնել համաշխարհային շուկայում նավթի գնի անկման հետևանքով Իրանի տնտեսության կրած վնասները»:
Ռոհանին հավելել է, որ հաջորդ տարի շահագործման են հասցվելու մի շարք խոշոր զարգացման և ենթակառուցվածքային նախագծեր: Նա նավթի նախարարին հրահանգել էհետևել ոլորտի նախագծերի լիարժեք գործադրմանը:
Հեռախոսազրույցի ընթացքում, Բիժան Նամդար Զանգանեն ներկայացրել է ոլորտում իրականացված նախագծերը, ինչպես նաև նավթի համաշխարհային շուկայի և աշխարհի երկրների հետ Իրանի համագործակցությունների վերջին իրավիճակը: