Իրան. Սիրիայի վերաբերյալ Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցում չի պահպանվել անկողմնակալության սկզբունքը
https://parstoday.ir/hy/news/iran-i119891-Իրան._Սիրիայի_վերաբերյալ_Քիմիական_զենքի_արգելման_կազմակերպության_զեկույցում_չի_պահպանվել_անկողմնակալության_սկզբունքը
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադառնալով Սիրիայի վերաբերյալ Քիմիկան զենքի արգելման կազմակերպության առաջին զեկույցին, հայտարարել է, որ դրանում չի պահպանվել անկողմնակաության սկզբունքը, այն եղել է միակողմանի և կազմակերության լիազորություններից դուրս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2020 04:55 Asia/Tehran
  • Իրան. Սիրիայի վերաբերյալ Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցում չի պահպանվել անկողմնակալության սկզբունքը

Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադառնալով Սիրիայի վերաբերյալ Քիմիկան զենքի արգելման կազմակերպության առաջին զեկույցին, հայտարարել է, որ դրանում չի պահպանվել անկողմնակաության սկզբունքը, այն եղել է միակողմանի և կազմակերության լիազորություններից դուրս:

Երկուշաբթի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է, որ Իրանը, որպես ժամանակակից պատմության մեջ քիմիական զենքի զոհ դարձած երկիր, դատապարտում է նման զենքի կիրառումը որևէ երկիրի կողմից, ցանկացած պայմաններում: Նա հավելել է. «Սիրիայի վերաբերյալ քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցը և  դրանում նշված հիմնավորումները վկայում են,  որ զեկույցը կազմվել է արտաքին ճնշման տակ, իսկ որպես ինֆորմացիայի աղբյուր, երբեմն օգտագործվել է ահաբեկչական խմբավորումների և «մարդասիրական կազմակերպությունների», ինչպես նաև  «սպիտակ սաղարտավորներ» խմբի տրամադրած ինֆորմացիան»:

Մուսավիի խոսքերով. «Իրանին խորապես մտահոգում է, որ քիմիական զենքի արգելման կազմակերպության հեղինակությունը, որպես մասնագիտական ու տեխնիակական կառույց, կարող է խաթարվել»:

Իրանի ԱԳՆ խոսնակը բարձր է գնահատել Սիրիայի կառավարության կառուցողական համագործակցությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպության  հետ: