Թախտ Ռավանչի. Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգումը խախտում է 2231 բանաձևը
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է. «Իրանի սպառազինության էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը խախտում են Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը»:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին նշել է, որ ՀԳՀԾ-ի անդամ լինելու ԱՄՆ-ի պնդումն անընդունելի է, հավելելով, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով , ԱՄՆ-ը խախվտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և նույնիսկ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:
Թախտ Ռավանչին ասել է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածություն է առաջացնում հավելելով.«Ամերիկացիները գիտեն, որ ահ ու սարսափ տարածելով չեն կարող վախեցնել Իրանի ժողովուրդին»:
Անդրադառնալով տարածաշրջանում Միացյալ Նահանգների կողմից միլիարդավոր դոլարների մահացու զենքի վաճառքին, Թախտե Ռավանչին ընդգծել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգությունը պետք է ապահովեն հարևան երկրները և ամերիկացիները պետք է անհապաղ լքեն տարածաշրջանը»: