Շամխանի. ՀԳՀԾ-ն ընդմիշտ կմահանա Իրանի դեմ սպառազինական էմբարգոյի շարունակման դեպքում
https://parstoday.ir/hy/news/iran-i120075-Շամխանի._ՀԳՀԾ_ն_ընդմիշտ_կմահանա_Իրանի_դեմ_սպառազինական_էմբարգոյի_շարունակման_դեպքում
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ 2231 բանաձևը շրջանցելու և Իրանի նկատմամբ անօրինական սպառազինական պատժամիջոցներ կիրառելու դեպքում, ՀԳՀԾ-ի կիսաշունչ մարմինը վերջնականապես կմահանա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2020 04:59 Asia/Tehran
  • Շամխանի.  ՀԳՀԾ-ն ընդմիշտ կմահանա Իրանի դեմ սպառազինական էմբարգոյի շարունակման դեպքում

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ 2231 բանաձևը շրջանցելու և Իրանի նկատմամբ անօրինական սպառազինական պատժամիջոցներ կիրառելու դեպքում, ՀԳՀԾ-ի կիսաշունչ մարմինը վերջնականապես կմահանա:

Իրանի ազգային անվտանգության գերագույն  խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, կիրակի առավոտյան իր թվիթերյան միկրոբլոգում խոսելով այն մասին, որ պատժամիջոցի վիրուսը Սպիտակ տան համար ծառայում է որպես գործիք՝ ԱՄՆ-ի կործանվող հեգեմոնիան պահպանելու համար, նշել է. «Ո՞րտեղ է կանգնած Եվրոպան: Պատիվը պահպանելու և բազմակողմանիությունը զարգացնելո՞ւ կողմում, թե՝ կրկին նվաստանալու և միակողմանիությանը նպաստելու»:

ԱՄՆ ԱԳՆ Մայք Պոմպեոն վերջերս հայտարարեց, որ Վաշինգտոնը 2231 բանաձևի մաս է կազմում և կարող է պահանջել երկարաձգել Իրանի սպառազինական էմբարգոն:

ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո, որոշվեց, որ  2020թ հոկտեմբերի 18-ին, Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցից հետո, զենքի էմբարգոն չեղարկվի: