Ռոհանի. «Կորոնավիրուսի պանդեմիան հարցականի տակ է տարել համաշխարհային քաղաքականությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i120086-Ռոհանի._Կորոնավիրուսի_պանդեմիան_հարցականի_տակ_է_տարել_համաշխարհային_քաղաքականությունները
Նշելով, որ կորոնավիրուսի պանդեմիան հարցականի տակ է տարել համաշխարհային քաղաքականությունները, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Այսօր աշխարհի ժողովուրդը դատապարտում է ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2020 08:50 Asia/Tehran
  • Ռոհանի. «Կորոնավիրուսի պանդեմիան հարցականի տակ է տարել համաշխարհային քաղաքականությունները»

Նշելով, որ կորոնավիրուսի պանդեմիան հարցականի տակ է տարել համաշխարհային քաղաքականությունները, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Այսօր աշխարհի ժողովուրդը դատապարտում է ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցները»:

Կիրակի օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով աշխարհում առաջացած փոփոխություններին, Հասան Ռոհանին ասել է.«Աշխարհում, որտեղ հայտարարում էին, թե ապրելու միակ ճանապարհը միջազգային ու տարածաշրջանային մեծ միություններին անդամակցելն ու հետևելն է, երկրներն ավելի շատ ազգայնամետ են դարձել և այդ միությունները թուլացել են»:

Նշելով, որ ԱՄՆ-ում բուժման համար տարբերություն են դնում սևամորթի ու սպիտակամորթի և տեղացիների ու ոչ-տեղացիների միջև, Ռոհանին ասել է.«Անգամ Եվրամիությունում, երկրները, որոնք առերևույթ բարեկամներ են, բժշկական դիմակների ձեռքբերման հարցում մրցակցում են»:

Նշելով Իրանում կորոնայի դեմ պայքարի ազգային ծրագրի առաջին փուլում 78 միլիոն մարդ հետազոտություն է անցկացրել, նախագահը հավելել է. «Երկրորդ փուլում մինչ այժմ ընդգրկվել է 30 միլիոն մարդ, ինչը ավելի նպատակային և ճշգրիտ է, քան առաջին փուլը»:

Բարձր գնահատելով երկրում կորոնավիրուսի դեմ պայքարում ժողովրդի համագործակցությունը, Ռոհանին ասել է.«Առողջապահության նախարարության հայտարարության համաձայն, ժողովրդի ավելի քան 83 տոկոսը, իսկ որոշ քաղաքներում 92 տոկոսը հարգում է առողջապահական արձանագրությունները:

Անդրադառնալով Իրանում կորոնավիրուսով վարակվածության վերջին դեպքերին, Ռոհանին ասել է.«Անցած 24 ժամերի ընթացքում, խիստ նվազել է հիվանդանոցներ դիմողների թիվը և շուրջ 300 հոգու է հասել»: