Ռոհանի. Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն
ԻԻՀ նախագահն ասել է. «Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն»:
Հասան Ռոհանին, Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դել Բելենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ավելի լուրջ գործողություններ ձեռնարկի ստեղծված իրավիճակում, իրագործելով իր միջազգային պարտավորությունները:
«Կորոնավիրուսի դեմ պայքարում երկրներին աջակցություն ցուցաբերելու և ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների դադարեցման հարցում Եվրոպայի դերակատարությունը շատ կարևոր է», - ասել նա:
Ռոհանին հավելել է. «Իրանը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն է փնտրում և ակնկալում է, որ Եվրոպան ճնշում կգործադրի Սիոնիստական ռեժիմի վրա, թույլ չտալով, որպեսզի այդ ռեժիմը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում շարունակի Սիրիայի ու Լիբանանի դեմ իր հարձակումները և Գազայի շրջափակումը, իրավիճակը տանելով դեպի ճգնաժամայինի:
Ավստրիայի նախագահը նշել է. «Ավստրիան ու Եվրամիությունը դեմ են ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին»:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի գործողությունները հակասում են միջազգային համաձայնագրերին, հավելելով. «Ես կգործադրեմ հնարավոր բոլոր ջանքերը՝ Իրանի ու Եվրոպայի հարաբերություններն առանց ԱՄՆ-ի ազդեցության շարունակելու ուղղությամբ»: