Թեհրանը ստացել է իր պաշտպանական զինանոցը վերազինելու առաջարկներ
https://parstoday.ir/hy/news/iran-i120487-Թեհրանը_ստացել_է_իր_պաշտպանական_զինանոցը_վերազինելու_առաջարկներ
Նշելով, որ պաշտպանական կարիքների ապահովումն Իրանի անվիճելի իրավունքն է, Ռուսաստանում ԻԻՀ դեսպանը հավելել է, որ Թեհրանը ստացել է իր պաշտպանական զինանոցը վերազինելու առաջարկներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2020 04:23 Asia/Tehran
  • Թեհրանը ստացել է իր պաշտպանական զինանոցը վերազինելու առաջարկներ

Նշելով, որ պաշտպանական կարիքների ապահովումն Իրանի անվիճելի իրավունքն է, Ռուսաստանում ԻԻՀ դեսպանը հավելել է, որ Թեհրանը ստացել է իր պաշտպանական զինանոցը վերազինելու առաջարկներ:

Ռիա Նովոստի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Քազեմ Ջալալին  հայտարարել է, որ ամերիկյան պաշտոնյաները փորձում են ՀԳՀԾ-ի մեխանիզմներից օգտվելով, երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն: Նա հավելել է. «Ամերիկացիները մոռացել են, որ այդ երկիրը դուրս է եկել ՀԳՀԾ-ից, հետևաբար, չի կարող հանդես գալ որպես այգ պայմանագրի անդամ»:

Նշելով, որ Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգմանը Թեհրանի պատասխանը կոշտ է լինելու, Ջալալին հավելել է. «Եթե նման որոշում կայացվի, Իրանն ունի պատասխանի մի քանի տարբերակներ»:

Ռուսաստանում ԻԻՀ դեսպանը շեշտել է, որ Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի ցանկացած արկածախնդիր քայլի, հավելելով. «Իրանը միշտ ձգտել է խաղաղ և իրավական լուծումների: Պատմությունը ցույց է տվել, որ ԻԻՀ երբեք պատերազմ սկսող կողմ չի եղել և միայն ինքնապաշտպանվել է»: