Թեհրանը ստացել է իր պաշտպանական զինանոցը վերազինելու առաջարկներ
Նշելով, որ պաշտպանական կարիքների ապահովումն Իրանի անվիճելի իրավունքն է, Ռուսաստանում ԻԻՀ դեսպանը հավելել է, որ Թեհրանը ստացել է իր պաշտպանական զինանոցը վերազինելու առաջարկներ:
Ռիա Նովոստի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ամերիկյան պաշտոնյաները փորձում են ՀԳՀԾ-ի մեխանիզմներից օգտվելով, երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն: Նա հավելել է. «Ամերիկացիները մոռացել են, որ այդ երկիրը դուրս է եկել ՀԳՀԾ-ից, հետևաբար, չի կարող հանդես գալ որպես այգ պայմանագրի անդամ»:
Նշելով, որ Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգմանը Թեհրանի պատասխանը կոշտ է լինելու, Ջալալին հավելել է. «Եթե նման որոշում կայացվի, Իրանն ունի պատասխանի մի քանի տարբերակներ»:
Ռուսաստանում ԻԻՀ դեսպանը շեշտել է, որ Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի ցանկացած արկածախնդիր քայլի, հավելելով. «Իրանը միշտ ձգտել է խաղաղ և իրավական լուծումների: Պատմությունը ցույց է տվել, որ ԻԻՀ երբեք պատերազմ սկսող կողմ չի եղել և միայն ինքնապաշտպանվել է»: