Զարիֆ. «Իրանը միջուկային գիտության ոլորտում շոշափելի առաջընթաց է արձանագրել»
https://parstoday.ir/hy/news/iran-i120496-Զարիֆ._Իրանը_միջուկային_գիտության_ոլորտում_շոշափելի_առաջընթաց_է_արձանագրել
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԻԻՀ-ն միջուկային գիտության տաբեր ոլորտներում շոշափելի առաջընթաց է արձանագրել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2020 07:49 Asia/Tehran
  • Զարիֆ. «Իրանը միջուկային գիտության ոլորտում շոշափելի առաջընթաց է արձանագրել»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԻԻՀ-ն միջուկային գիտության տաբեր ոլորտներում շոշափելի առաջընթաց է արձանագրել»:

Հինգշաբթի օրը, լրագրողներին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, այդ երկիրը հայտարարում է, թե իր անունը որպես համաձայնության անդամ ներառված է ՀԳՀԾ-ի հիմնական փաստաթղթում, և արդյ՞ոք շրջանակներում Վաշինգտոնը կարո է այս կապակցությամբ իր կարծիքը թելադրել աշխարհին,  Զարիֆը հավելել է. «Ամերիկացիների չափազանց հիմար հայտարարությունները նորություն չեն»:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «Մի երկրից, որի ղեկավարը ժողովրդին հորդորում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար հականեխիչ հեղուկներ խմել, անսպասելի չեն հայտարարությունները  համաձայնության մասին, որից Վաշինգտոնը երկու տարի առաջ դուրս է եկել»: 

Զարիֆը հավելել է, որ ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցների կարծիքով, ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարություններն անհիմն են:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հավանմական է, որ մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ՀԳՀԾ-ն լիովին չեղարկվի, Զարիֆն ասել է. «ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի հետ առընչություն չուն: Կարևորն Իրանն ու ՀԳՀԾ-ում մնացած անդամներն են»: