Տեսանյութ. «Հավատքի վրա հիմնված օգնություն» շարժումն Իրանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին դիմակայելու համար
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին դիմակայելու շրջանակում, Իրանում շարունակվում է «հավատքի վրա հիմնված օգնության» շարժումը: Այս ընթացքում, արևմտյան Քուրդիստան նահանգի կարիքավոր ընտանիքներին բաժանվել են սննդի 20 հազար փաթեթներ:
Հաղորդումների համաձայն, Քուրդիստան նահանգում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով տուժած 18,867 ընտանիք ստացել է սննդի փաթեթ:
Քուրդիստան նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրականացված մյուս քայլը՝ երիտասարդ զույգերի ամուսնության խթանումն է: ԻՀՊԿ-ը բարերաների միջոցով ապահովել է 500 երիտասարդ զույգերի օժիտը:
Իրանցի բարերարների, մարզիկների ու արվեստագետների մասնակցությամբ «հավատքի վրա հիմնված օգնություն» շարժումն իրականացվում է Իրանի 25 նահանգներում, ցածր եկամուտ ունեցող և կորոնավիրուսից տուժած ընտանիքներին աջակցելու նպատակով: