Ռոհանի. «Իրաքում քաղաքական կայունությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար»
ԻԻՀ նախագահը, գոհունակություն հայտնելով Իրաքում նոր կառավարություն ձևավորվելու կապակցությամբ, ասել է. «Իրաքում քաղաքական կայունությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար և անշուշտ այս գործընթացը խթանելու է տարածաշրջանում այս երկրի մեծ դերակատարության վերականգնումը»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրն Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ հեռախոսազրույցում ասել է. «Թեհրանի սկզբունքային քաղաքականությունը կամրապնդի Բաղդադի հետ բազմակողմ համագործակցությունն ու հարաբերությունը»:
«Իրանն ինչպես անցյալում կկանգնի Իրաքի կառավարության ու ժողովրդի կողքին, ցանկանալով, որ պահպանվի Իրաքի ինքնիշխանությունը: Իսկ օտարերկրյա ուժերը չեն միջամտելու այդ երկրի ժողովրդի ու կառավարության ներքին գործերին». հավելել է նախագահ Ռոհանին:
Հեռախոսազրույցում Բարհամ Սալեհը դրական է գնահատել Թեհրան-Բաղդադ հարաբերությունները, ընդգծելով, որ Իրանի ու Իրաքի պատասխաանտուները ջանքեր կգործադրեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Անդրադառնալով տարածաշրջանում օտարերկրյա ավերիչ միջամտություններին, Իրաքի նախագահն ասել է. «Արևմտյան Ասիան այլևս չի կարող հանդուրժել նոր ճգնաժամեր, ուստի արագ պետք է վերջ տրվեն տարածաշրջանում օտարերկյա միջամտություններին: