Իրան. ԱՄՆ-ը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i120953-Իրան._ԱՄՆ_ը_պետք_է_կատարի_իր_միջազգային_պարտավորությունները
Վենեսուելայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Մայիս 26, 2020 11:40 Asia/Tehran
  • Իրան. ԱՄՆ-ը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները

Վենեսուելայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները:

Երեքշաբթի օրը, Վենեսուելայում Իրանի դեսպան Հոջաթոլլահ Սուլթանին իր թվիթերյան գրառումում գրել է. «Լավ է, որ Վաշինգտոնը վերջապես գիտակցել է, որ պետք է հարգի իր պարտավորությունները և պարտականությունները միջազգային պայմանագրերի, ներառյալ՝  առևտրի և ծովագնացության ազատության մասին պայմանագրի նկատմամբ»:

Նախօրեին Վենեսուելայում Իրանի դեսպանը Թվիթերում գրել էր. «Իրանական տանկերների դեմ հարձակվելու իր սպառնալիքները չիրագործելու ԱՄՆ-ի քայլը   ցույց տվեց, որ այդ երկրրը լիովին չի կորցրել իր խոհեմությունը»:

Նա հավելել է. «Պատերազմողները պետք է իմանան, որ կառավարությունների, այդ թվում ՝ Միացյալ Նահանգների կողմից միջազգային պարտավորությունների և պայմանագրերի պահպանումը ավելի անվտանգ կդարձնի աշխարհը բոլորի համար»: