Պատժամիջոցները խոչընդոտում են թմրանյութերի դեմ Իրանի պայքարին
https://parstoday.ir/hy/news/iran-i120981-Պատժամիջոցները_խոչընդոտում_են_թմրանյութերի_դեմ_Իրանի_պայքարին
Իրանի թմրանյութերի դեմ պայքարի շտաբի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալը հայտարարել է. «Պատժամիջոցների պատճառով, թմրանյութերի դեմ պայքարի համար Իրանին տրամադրվող օգնության ծավալը հասել է 15 տոկոսի, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել այդ պայքարի ճանապարհին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2020 04:23 Asia/Tehran
  • Պատժամիջոցները խոչընդոտում են թմրանյութերի դեմ Իրանի պայքարին

Իրանի թմրանյութերի դեմ պայքարի շտաբի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալը հայտարարել է. «Պատժամիջոցների պատճառով, թմրանյութերի դեմ պայքարի համար Իրանին տրամադրվող օգնության ծավալը հասել է 15 տոկոսի, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել այդ պայքարի ճանապարհին»:

Երեքշաբթի օրը, նշելով, որ պատժամիջոցները խոչընդոտում են թմրանյութերի դեմ արդյունավետ պայքարին, Նասեր Ասլանին հայտարարել է. «Չնայած «թմրանյութը մարդկության թշնամին է» կարգախոսին, միջազգային կազմակերպությունները չեն կատարում իրենց պարտավորություններն Աֆղանստանում, ոչ էլ անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում Իրանին»:

Նրա խոսքերով. «Աֆղանստանում, որը համարվում է թմրանյութերի արտադրության կենտրոնը, անցյալ տարի հայտնաբերվել է ընդհամենը 30 տոննա թմրանյութ: Միևնույն ժամանակ, Իրանում, անցած տարի հայտնաբերվել է 1300 տոննա թմրանյութ»:

Նշելով, որ թմրաբիզնեսը «լուռ պատերազմ» է, Ասլանին հավելել է, որ Իրանի ՀՆԱ-ի 11 տոկոսը ծախսվում է թմրանյութերի դեմ պայքարի և այլ կողմնակի ծախսերի, այդ թվում այդ պայքարի ճանապարհին զոհված 4000 քաղաքացիների ու 12 հազար անվտանգության աշխատակիցների հուղարկավորության համար: