Ռոհանի. Իրանում խնդիրներ ստեղծելու թշնամիների դավադրությունը ձախողվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i120996-Ռոհանի._Իրանում_խնդիրներ_ստեղծելու_թշնամիների_դավադրությունը_ձախողվել_է
ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանում ժողովրդի աջակցությամբ խնդիրներ ստեղծելու թշնամիների սադրանքը ձախողվել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2020 08:41 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանում խնդիրներ ստեղծելու  թշնամիների դավադրությունը ձախողվել է

ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանում ժողովրդի աջակցությամբ խնդիրներ ստեղծելու թշնամիների սադրանքը ձախողվել է»:

Չորեքշաբթի օրը, Իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի աշխատանքի մեկնարկի արարողության ժամանակ, անդրադառնալով Իրանի դեմ ուղղված թշնամիների սադրանքներին, ներառյալ նավթի արտահանման կանխարգելմանը, հավելել է. «Նրանք չկարողացան հասնել իսլամական համակարգի խարխլման և երկրում ճգնաժամ առաջացնելու իրենց նպատակներին»:

Ռոհանին հավելել է, որ կառավարության և խորհրդարանի միջև համագործակցությունն իրականացվում է Սահմանադրության շրջանակներում: Նրա խոսքերով. «Խորհրդարաններն ու կառավարություններն աշխարհում ժողովրդավարության խորհրդանիշներն են, և Իրանի խորհրդարանը նույնպես իսլամական ժողովրդավարության և կրոնական ժողովրդավարության խորհրդանիշ է»:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանի ժողովուրդը և պաշտոնատար անձինք համագործակցել են կորոնավիրուսի և տնտեսական և բժշկական ահաբեկչության դեմ դեմ պայքարում  և արժեքավոր ձեռքբերումներ են արձանագրել»: