Իրանն ընդգծում է Սիրիայի նկատմամբ անմարդկային պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը
Մայիս 27, 2020 12:54 Asia/Tehran
Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության հատուկ օգնականն անդրադառնալով Սիրիայի ժողովրդի դեմ սահմանված անմարդկային և անօրինական պատժամիջոցներին, կոչ է արել վերացնել միակողմանի պատժամիջոցները:
Չորեքշաբթի օրը, Ալի Ասղար Խաջին, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գիր Փեդերսենի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ընդգծել է Սիրիայում կայունություն և անվտանգություն հաստատելու և ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը:
Նա կարևորել է նաև փախստականների վերադարձին օգնելու, ինչպես նաև քաղաքական գործընթացների միջոցով Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:
Պիտակ