Մուսավի. Աշխարհի բոլոր երկրները պետք է լսեն ամերիկացիների ձայնը
https://parstoday.ir/hy/news/iran-i121534-Մուսավի._Աշխարհի_բոլոր_երկրները_պետք_է_լսեն_ամերիկացիների_ձայնը
Ի պատասխան ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ աշխարհի բոլոր երկրները պետք է լսեն ամերիկացիների ձայնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2020 04:03 Asia/Tehran

Ի պատասխան ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ աշխարհի բոլոր երկրները պետք է լսեն ամերիկացիների ձայնը:

Անդրադառնալով ստրկատիրության ժամանակաշրջանից ի վեր ամերիկյան հասարակության մի հատվածի նկատմամբ ճնշումներին և խտրականությանը, Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ դարեր շարունակ ճնշվելուց հետո, ամերիկացներն այսօր բարձրացրել են իրենց բողոքի ձայնը:

Ընդգծելով, որ Իրանի քաղաքականությունն այլ երկրների ներքին գործերին չխառնվելն է, Մուսավին հավլել է. «ԱՄՆ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները վկայում են այդ երկրի ժողոցվորդի նկատմամբն ճնշումների ու խտրության առկայության մասին: Հետևաբար, Իրանը, որպես անկախ և  արդարության կողմնակից պետություն, չի կարող անտեսել ցուցարարների ձայնը, որոնք երկար տարիներ գտնվել են ամերիկյան իշխանությունների ճնշման տակ»:

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ կառավարությունը  ազատ կթողնի  այդ երկրի ժողովրդին և նրանց թույլ կտա շնչել: