Ռոհանի. Իրանի արտադրության ծավալներն աճել են մոտ 12 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i121669-Ռոհանի._Իրանի_արտադրության_ծավալներն_աճել_են_մոտ_12_տոկոսով
ԻԻՀ նախագահն ասել է. «Վերջին երկու ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում արտադրության ծավալներն աճել են 10-ից 12 տոկոսով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2020 08:37 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի արտադրության ծավալներն աճել են մոտ 12 տոկոսով

ԻԻՀ նախագահն ասել է. «Վերջին երկու ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում արտադրության ծավալներն աճել են 10-ից 12 տոկոսով»:

Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, Հասան Ռոհանին նշել է, որ Իրանի արտադրական և արտահանման ոլորտները գտնվում են ճիշտ ուղու վրա: Նա  հավելել է. «Չնայած կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած   խնդիրներին, Իրանը կարողացել է սպառնալիքները վերածել հնարավորության»:

Անդրադառնալով պանդեմիայի ազդեցությանը ոչ նավթային արտահանման ոլորտի վրա, Ռոհանին հավելել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի արևմտյան, արևելյան, հարավային և հյուսիսային հարևանների հետ սահմանները բացվել են և   ոչ նավթային արտահանումների ծավալն աճել է: