Շամխանի. Թշնամին թիրախավորել է Իրան-Աֆղանստան հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i121992-Շամխանի._Թշնամին_թիրախավորել_է_Իրան_Աֆղանստան_հարաբերությունները
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմատենչ քաղաքականություններին, Ալի Շամխանին հատարարել է. «Մուսուլման ժողովուրդների թշնամին թիրախավորել է Իրան-Աֆղանստան բարեկամական հարաբերությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2020 03:55 Asia/Tehran
  • Շամխանի. Թշնամին թիրախավորել է  Իրան-Աֆղանստան հարաբերությունները

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմատենչ քաղաքականություններին, Ալի Շամխանին հատարարել է. «Մուսուլման ժողովուրդների թշնամին թիրախավորել է Իրան-Աֆղանստան բարեկամական հարաբերությունները»:

Հունիսի 21-ին, Մուհամմադ Հանիֆ Աթմարի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ Իրանում ներկայումս գտնվում են ավելի քան երեք միլիոն աֆղան փախստկաններ, որոնք օգտվում են առողջապահական ու կրթական ոլորտի ծառայություններից, Շամխանին հավելել է, որ Իրանի կառավարությունը և ժողովուրդը շարունակելու են աջակցել աֆղաններին:

Ցավ հայտնելով Իրան  մուտք գործելու ժամանակ մի խումբ աֆղան փախստականների մահվան կապակցությամբ, Շամխանին հավելել է. «Չնայած իրանցի սահմանապահներն այս միջադեպի հետ որևէ առնչություն չէին ունեցել, որոշ աղֆանցի պաշտոնյաների և մի շարք ԶԼՄ-ների կողմից դեպքի շուրջ առաջացրած լարվածությունը զարմանալի էր»:

«Մենք որևէ երրորդ երկրի թույլ չենք տա  վնասել Իրան-Աֆղանստան հարաբերություններին», - ասել է Աֆղանստանի արտգործնախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարը: