Իրանի նավթի նախարար. «Իրանցի նավապետերի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անարդյունավետ են
https://parstoday.ir/hy/news/iran-i122158-Իրանի_նավթի_նախարար._Իրանցի_նավապետերի_դեմ_ԱՄՆ_ի_սահմանած_պատժամիջոցներն_անարդյունավետ_են
Իրանի նավթի նախարարն անարդյունավետ է բնութագրել իրանական նավթատար նավերի հինգ նավապետերի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի քայլը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 26, 2020 18:13 Asia/Tehran
  • Իրանի նավթի նախարար. «Իրանցի նավապետերի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անարդյունավետ են

Իրանի նավթի նախարարն անարդյունավետ է բնութագրել իրանական նավթատար նավերի հինգ նավապետերի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի քայլը:

Ուրբաթ օրը, հակադարձելով ԱՄՆ-ի այդ քայլին, Բիժան Նամդար Զանգյանեն հավաստիացրել է, որ իրանցի հինգ նավապետերին կաշառելու և սպառնալու հարցում ձախողելուց հետո, Վաշինգտոնը անիմաստ պատժամիջոցներ կիրառեց նրանց դեմ:

Վենեսուելա բենզինի արտահանումը շարունակելու Իրանի նավթի նախարարության ծրագրերի մասին, Զանգյանեն ասել է.«Իրանն ու Վենեսուելան առևտրային ոլորտում լավ համագործակցություն ունեն և բենզինի արտահանումը շարունակվելու է երկու երկրի միջև բանակցությունների արդյունքում»:

Հունիսի 25-ին, հաղորդագրություն տարածելով, ԱՄՆ-ի գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինն ընդգծել է, որ ԱՄՆ-ը արգելք է հանդիսանալու Վենեսուելային Իրանի աջակցության ճանապարհին և այդպիսով շրջափակումների ցուցակում է ներառել հինգ իրանցի նավապետերի անունները, որոնց ղեկավարած նավթատարները բենզին  են տեղափոխել Վենեսուելա: