ԱՄՆ-ը տնտեսական և բժշկական ահաբեկչություն է իրականացնում իրանցիների նկատմամբ
Իրանի ԱԳՆ-ն, հունիսի 27-ին Թվիթերում արած գրառման մեջ, հայտարարել է. «Իրանին ֆինանսական ռեսուրսներից օգտվելու իրավունքից զրկելուց սկսած մինչև կորոնավիրուսի բուժման համար նախատեսված առողջապահական սարքավորումների ու դեղորայքի առաքումն Իրան կանխելը, քայլեր են, որ իրականացնում է ԱՄՆ-ն՝ տնտեական ահաբեկչության շրջանակներում»:
80-ական թվականներին, ԱՄՆ-ի աջակցությամբ, Իրանում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ և իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի առաջարկով, հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածն Իրանում հռչակվել է որպես «ամերիկյան մարդու իրավունքների քողազերծման» շաբաթ:
1981թ. հունիսին Թեհրանում Իսլամական հանրապետություն կուսակցության գրասենյակի դեմ ահաբեկչական հարձակումը, 1987թ. հունիսին Իրաքում բաասական ռեժիմի կողմից Սարդաշթի քիմիական ռմբակոծությայն ժամանակ Սադդամին աջակցելը և 1988 հուլիսին ամերիկյան ռազմանավի միջոցով իրանական ուղևորատար ինքնաթիռի կործանումն Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած անմարդկային ոճրագործությունների օրինակներն են: