Թեհրանի հյուսիսում գտնվող բուժկենտրունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, զոհվել է 19 մարդ
Հուլիս 01, 2020 11:50 Asia/Tehran
Թեհրանի քաղաքապետարանի հրշեջ ծառայության խոսնակը հայտարարել է, որ բուժկենտրոնում հրդեհ է բռնկվել թթվածնի բալոնի պայթյունի պատճառով:
Պայթյունի հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 14 մարդ:
Ջալալ Մալեքիի ասելով, փրկարարները շինությունից դուրս են բերել 20 մարդու: Հրշեջներին հաջողվել է արագ մարել շենքում բռնկված հրդեհը:
Հաղորդման համաձայն, յոթ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, ևս յոթը տեղում ստացել է բժշկական օգնություն:
Հունիսի 30-ին հինգհարկանի բուժկենտրոնի նկուղային հարկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, շինության մի մասը փլուզվել է:
Պիտակ