Իրանն աջակցում է Վենեսուելայի կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i122558-Իրանն_աջակցում_է_Վենեսուելայի_կառավարությանը
ԻԻՀ նախագահի գրասենյակի ղեկավարը, Վենսուելայի նախագահի հատուկ բանագնացի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է. «Իրանը նպատակ ունի պաշտպանել Վենեսուելայի օրինական կառավարությանը և օգնել այդ երկրին, լուծել խնդիրները»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 06, 2020 17:41 Asia/Tehran
  • Իրանն  աջակցում է Վենեսուելայի կառավարությանը

ԻԻՀ նախագահի գրասենյակի ղեկավարը, Վենսուելայի նախագահի հատուկ բանագնացի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է. «Իրանը նպատակ ունի պաշտպանել Վենեսուելայի օրինական կառավարությանը և օգնել այդ երկրին, լուծել խնդիրները»:

Երկուշաբթի օրը, Խորխե Մաքեզեի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Մահմուդ Վաեզին, խոսելով այն մասին, որ Միացյալ Նահանգները ճնշումներով ու պատժամիջոցներով փորձել է  իրեն հակառակ կառավարությունների  ու ժողովուրդներին դեմ սադրանքներ նյութել, հավելել է. «Իրանը և Վենեսուելան պետք է միասնությամբ ու հարաբերությունները զարգացնելու միջոցով, դիմակայեն պատժամիջոցներին»:

Վենեսուելայի հատուկ բանագնացը, հանդիպման ժամանակ, այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գրավոր ուղերձն է փոխանցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին: Նա  ասել է. «Իրանն ու Վենեսուելան լավ հարաբերություններ ունեն և Կարակասը բարձր է գնահատում Թեհրանի աջակցությունը»:

Մաքեզեն հավելել է. «Որոևէ բռնատեր ուժ չի կարող Իրանի ու Վենեսուելայի ժողովուրդների կամքը կոտրելով, հասնել իր նպատակներին»: