Մուսավի. Սուտը և մեղադրանքներն ԱՄՆ արտաքին քաղաքականության առանցքն են
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ ստախոսությունը, մեղադրանքները և ատելության տարածուն ԱՄՆ-ի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչներն են: Նա ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարի ատելություն տարածելու նպատակով արված հայտարարթյունները բխում են հենց այս մոտեցումից:
Հինգշաբթի օրը, Սեյեդ Աբբաս Մուսավին, հերքելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն պնդումը, որ Եմեն զենք տեղափոխող իրանական նավ է առգրավվել, հավելել է.«Ամերիկացիները զգում են, որ Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման հարցով ձախողել են միջազգային ասպարեզում, և փորձում են մեղադրանքներով ու ստելով, արդարացնել առավելագույն ճնշումը շարունակելու և իրենց չար նպատակներն առաջ տանելու քաղաքականությունը»:
Մուսավին նշել է, որ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան արդեն հինգ տարի պաշարել են Եմենի ժողովրդին, ինչի հետևանքով, սովի և թերսնման պատճառով զոհվել են հազարավոր մարդիկ: Նա հավելել է. «ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան փորձում են խուսափել Եմենում իրենց հանցանքների համար պատասխանատվության ենթարկվելուց և ուրիշների հասցեին կեղծ և անհիմն մեղադրանքներ են հնչեցնում»: