Մուսավի. Իրանը համարժեք պատասխան կտա զենքի էմբարգոյի երկարաձգմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i122723-Մուսավի._Իրանը_համարժեք_պատասխան_կտա_զենքի_էմբարգոյի_երկարաձգմանը
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է. «ԱՄՆ-ի ճնշման հետևանքով Իրանի զենքի էմբարգոն երկարաձգվելու դեպքում, Իսլամական հանրապետությունը պատշաճ պատասխան կտա այդ որոշումին:Թեհրանը համարժեք քայլի կդիմի:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 10, 2020 12:25 Asia/Tehran
  • Մուսավի. Իրանը համարժեք  պատասխան կտա զենքի էմբարգոյի երկարաձգմանը

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է. «ԱՄՆ-ի ճնշման հետևանքով Իրանի զենքի էմբարգոն երկարաձգվելու դեպքում, Իսլամական հանրապետությունը պատշաճ պատասխան կտա այդ որոշումին:Թեհրանը համարժեք քայլի կդիմի:

Սեյեդ Աբբաս Մուսավին, մամուլի ասուլիսում անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հակաիրանական բանաձևին, ընդգծել է, որ Իրան դրական համագործակցություն ունի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, սակայն իրավիճակը կարող է փոխվել: 

Նաթանզի  ուրանի հարստացման համալիրում տեղի ունեցած միջադեպի մասին Մուսավին ասել է.«Իրանի անվտանգության գործակալությունները հետաքննում են դեպքի մանրամասները և եթե ​​նրանք եզրակացնեն, որ միջադեպին  ներգրավված են եղել օտարերկրյա գործակալներ, այդ մասին կհայտարարեն»: