Մուսավի. Իրանը համարժեք պատասխան կտա զենքի էմբարգոյի երկարաձգմանը
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է. «ԱՄՆ-ի ճնշման հետևանքով Իրանի զենքի էմբարգոն երկարաձգվելու դեպքում, Իսլամական հանրապետությունը պատշաճ պատասխան կտա այդ որոշումին:Թեհրանը համարժեք քայլի կդիմի:
Սեյեդ Աբբաս Մուսավին, մամուլի ասուլիսում անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հակաիրանական բանաձևին, ընդգծել է, որ Իրան դրական համագործակցություն ունի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, սակայն իրավիճակը կարող է փոխվել:
Նաթանզի ուրանի հարստացման համալիրում տեղի ունեցած միջադեպի մասին Մուսավին ասել է.«Իրանի անվտանգության գործակալությունները հետաքննում են դեպքի մանրամասները և եթե նրանք եզրակացնեն, որ միջադեպին ներգրավված են եղել օտարերկրյա գործակալներ, այդ մասին կհայտարարեն»: