Էրաղչի. «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովում քննարկման կդրվեն Եվրոպայի պարտավորությունների խախտման դեպքերը»
https://parstoday.ir/hy/news/iran-i122879-Էրաղչի._ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովում_քննարկման_կդրվեն_Եվրոպայի_պարտավորությունների_խախտման_դեպքերը
Նշելով, որ երեք եվրոպական երկրները՝ Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան հավատարիմ չեն մնացել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով սահմանված իրենց պարտավորություններին, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովում քննարկման կդրվեն եվրոպացիների պարտավորությունների խախտման դեպքերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2020 14:46 Asia/Tehran
  • Էրաղչի. «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովում  քննարկման կդրվեն Եվրոպայի պարտավորությունների խախտման դեպքերը»

Նշելով, որ երեք եվրոպական երկրները՝ Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան հավատարիմ չեն մնացել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով սահմանված իրենց պարտավորություններին, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովում քննարկման կդրվեն եվրոպացիների պարտավորությունների խախտման դեպքերը»:

Վերջերս Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար և  ՀԳՀԾ-ի համակարգող Ջոզեֆ Բորելին հղած նամակում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եվրոպական երկրները հավատարիմ չեն ՀԳՀԾ-ի 36-րդ կետով սահմանված՝ վեճերի լուծման համատեղ հանձնաժողովի աշխատանքային սկզբունքներին և իրենց ստանձնած պարտավորություններին:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին երկուշաբթի օրը նշելով, որ ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձանկատարն ստացել է Թեհրանի նամակը, հավելել է.«Բորելը,որպես համատեղ հանձնաժողովի համակարգող, խորհրդակցություններ է վարում ՀԳՀԾ-ի մյուս անդամների հետ, որպեսզի ըստ Իրանի ներկայացրած պահանջի՝ որոշում կայացնի հանդիպում կազմակերպելու վերաբերյալ»: 

«Թեհրանը սպասում է ՀԳՀԾ-ի մյուս անդամների հետ Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի խորհրդակցությունների արդյունքներին»,- ասել է Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը: