Իրան.«Պետք է վերջ դնել պատժամիջոցների անմարդկային քաղաքականությանը»
ԻԻՀ նախագահի գրասենյակի ղեկավար՝ Մահմուդ Վաեզին ասել է.«Պատժամիջոցը, անմարդկային , բռնի ու հնացած քաղաքականություն է,որը պետք է մի կողմ դրվի և սա ոչ միայն Իրանի կարծիքն է»:
Երկուշաբթի օրը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադառնալով Վաշինգտոնի կողմից տնտեսական պատժամիջոցներ կիրառվելու դեմ ուղղված Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի քննադատությանը, Մահմուդ Վաեզին գրել է.«Նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակիցներն էլ հոգնել են այդ երկրի կողմից անընդհատ կիրառվող պատժամիջոցներից»:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար, Ժոզեֆ Բորելն ուրբաթ օրը քննադատելով Վաշինգտոնին ռուսական գազը Եվրոպա տեղափոխող «Nord Stream- 2» գազատարի նկատմամբ պատժամիջոց սահմանելու սպառնալիքի համար,մտահոգություն է հայտնել Եվրոպայի շահերի և ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցը որպես գործիք օգտագործվելու կապակցությամբ:
Նշելով,որ անդրսահմանային պատժամիջոցները հակասում են միջազգային կանոններին, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն ասել է.«Իրանի, Կուբայի, Միջազգային քրեական դատարանի և վերջերս էլ «Nord Stream- 2» գազատարի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները խստացվում ու ընդլայնվում են»: