Իրանն ու Վրաստանը կարևորել են երկկողմ համագործակցությունների անհրաժեշտությունը
Հուլիս 21, 2020 14:38 Asia/Tehran
Վրաստանում Իրանի դեսպանն ու այդ երկրի վարչապետը հանդիպել են: Այս հանդիպման ընթացքում կողմերը կաևորել են երկկողմ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:
Երեքշաբթի օրը, Թբիլիսիում Իրանի դեսպան Սեյեդ Ջավադ Ղավամ Շահիդին և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրներ և հույս հայտնել, որ հաղթահարելով ներկա դժվարությունները համատեղ մշակույթի ու քաղաքակրթության հիմունքներով, Իրան-Վրաստան հարաբերությունները կզարգանան:
Վրաստանում Իրանի դեսպանը վերջերս հանդիպել էր այդ երկրի նախագահ Սալոմե Զորաբիշվիլիի հետ և կողմերը խորհրդակցել էին Թեհրան-Թբիլիսի հարաբերությունների ընդլայնման շուրջ:
Պիտակ