Էրաղչի. Իրանը չի զիջելու իր օրինական իրավունքը
https://parstoday.ir/hy/news/iran-i123510-Էրաղչի._Իրանը_չի_զիջելու_իր_օրինական_իրավունքը
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումն իրանցիների անքակտելի իրավունքն է և հավելել. «Չնայած պատժամիջոցներին, Իրանն իր իրավունքը չի զիջի ԱՄՆ-ի բռնությունների դիմաց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2020 04:28 Asia/Tehran
  • Էրաղչի. Իրանը չի զիջելու իր օրինական իրավունքը

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումն իրանցիների անքակտելի իրավունքն է և հավելել. «Չնայած պատժամիջոցներին, Իրանն իր իրավունքը չի զիջի ԱՄՆ-ի բռնությունների դիմաց»:

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին, կիրակի օրը լեհական «Polityka Polska» հրատարակության հատուկ համարում հրատարակված հոդվածում գրել է. «Արևմտյան Ասիան առանց միջուկային զենքի» ուղերձով, Իրանը միացել  է միջազգայնորեն ընդունված բոլոր կոնվենցիաներին և ինչպես ՄԱԿ-ի մյուս անդամները, նա իր ծրագրերը ներկայացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ՝ միջուկային տեխնոլոգիայի խաղաղ օգտագործման համար»:

Անդրադառնալով Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի դեմ ուղղված Արմևուտքի քայլերին, Էրաղչին հավելել է. «Քանի որ Իրանի ազգային զարգացման ծրագրի մի մասը ուղղված է  արդյունաբերության և բժշկության մեջ միջուկային գիտելիքների կիրառմանը, ոչ հանածո էներգիայի արտադրությանը և նոր տեխնոլոգիական նվաճումներին, այս ոլորտում շարունակական ներդրումն ու գործունեությունն անխուսափելի է»:

Արաղչին նաև հայտարարել է. «Թեհրանը պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին, եթե ապահովվեն համաձայնագրևովս ահմանված իր շահերը»: