Իրանի ու Ադրբեջանի նախագահները կարևորել են տնտեսական հարաբերությունների ընդլայնումը
ԻԻՀ և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ուղիները:
Ուրբաթ օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է Ղորբանի տոնի առիթով և հավելել. «Ադրբեջանի հետ համապարփակ հարաբերությունների զարգացումը մեզ համար կարևոր է, և ես հույս ունեմ, որ շուտով մենք ականատես կլինենք երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ստորագրված համաձայնագրերի գործադրմանը, հատկապես երկու երկրների կապը Ռաշտ-Աստարա երկաթուղու ավարտի միջոցով»:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի հաջողություններին, Ռոհանին ասել է. «Մենք պատրաստ ենք մեր փորձեը տրամադրել մեր հարևաններին և ընդլայնել համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»:
Հեռախոսազրույցում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հասան Ռոհանիին և Իրանի ժողովրդին շնորհավորել է Ղորբանի տոնի առիթով և դրական գնահատել երկու երկրների փոխհարաբերությունները: Ալիևը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարը և կոչ արել ընդլայնել երկու երկրների համագործակցությունը և փորձի փոխանակում իրականացնել:
Իրանն ավելի վաղ հանդես էր եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին սահմանային լարվածությունը կարգավորելու հարցում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամությամբ և երկու կողմերին կոչ էր արել զսպվածություն ցուցաբերել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio