Ռոհանի.«Իրանին հաջողվել է կանխել թշնամիների դավադրությունները»
Իրանի իսլամական հանրապետության նախագահը լուսաբանելով երկրի տնտեսական հնարավորությունները և մարտահրավերներն ասել է. « Իրանը վերջին երկու տարիներին մեծ հաջողություններ է արձանագրել թշնամիների դավադրությունները կանխելու գործում»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը կառավարության տնտեսական համակարգման շտաբի նիստում հայտարարել է. «Երկրի տնտեսական իրողությունները ցույց են տալիս, որ տնտեսական հնարավորությունների և կարողությունների օգտագործման և երկրի բոլոր հիմնասյուների համակարգման ու ներդաշնակ ծրագրերի իրագործման միջոցով հնարավոր կլինի ձերբազատվել թշնամիների առավելագույն ճնշման հետևանքով ստեղծված աննախադեպ խնդիրներից և հաղթել տնտեսական պատերազմում:
Անդրադառնալով Իրանի մակրոտնտեսության մեջ նախագծված ճանապարհային քարտեզին, նախագահ Ռոհանին ասել է. «Տնտեսական պատերազմ պարտադրելու թշնամու հիմնական նպատակը՝ երկրի կառավարման հարցում խառնաշփոթ վիճակ ստեղծելն է»:
Ռոհանին հավելել է. «Թշնամիները սպասում էին, որ կորոնավիրուսի պանդեմիայի և իրենց սահմանած անմարդկային պատժամիջոցների ու սահմանափակությունների հետևանքով երկրի տնտեսությունը կդառնա անվերահսկելի ու կհայտնվի վտանգի առջև»:
Ռոհանիի տեսանկյունից՝ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմում և այդ երկրի հետ առճակատման մեջ, Իրանը հաջող գործունեություն է ունեցել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio