Ռոհանին. Իրանի հաջողությունները խեղաթյուրելն Իրանի դեմ թշնամիների հոգեբանական պատերազմի հիմնական առանցքն է
ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի կառավարության աշխատանքն անարդյունավետ ցուցյ տալը և երկրի հաջողությունները խեղաթյուրելն Իրանի ժողովրդի դեմ թշնամիների հոգեբանական պատերազմի հիմնական առանցքն է:
Անդրադառնալով Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի վերջին հրամաններին, որոնք վերաբերում են թշնամիների չարամիտ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներին ՝ կանխելու երկրի տնտեսական առաջընթացը, երեքշաբթի օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է. «Պատժամիջոցների և իրականությունը խեղաթյուրելու միջոցով, թշնամին ձգտում է հասնել իր նպատակին՝ դադարեցնելու երկրի տնտեսական առաջընթացը և ձեռքբերումները:
Նա հավելել է, որ Իրանի կառավարությունը կարողացել է կառավարել երկիրը՝ ավելի քան երկուուկես տարվա աննախադեպ ճնշումների և լիարժեք տնտեսական պատերազմի պայմաններում, նվազեցնելով կախվածությունը նավթային եկամուտներից: Նա հավելել է, որ ներքին սպառման ապրանքները և երկրի տարբեր շրջաններում խոշոր նախագծերի բացումը, նպաստում են ոչ նավթային արտահանման ծավալի աճին, կանխում են արտադրության փակումը և նոր աշխատատեղեր բացում: